Հյուսիս-Հարավ ճանապարհի Աշտարակ-Ուջան հատվածում շինարարական ընկերությունները փակել են ճանապարհը եւ բողոքի ակցիա են իրականացնում։
Այդ ճանապարհահատվածի շինարարությունն իրականացնող ընկերությունները պահանջում են վճարել կատարած աշխատանքի համար 2018 թվականի սեպտեմբերից չվճարված գումարները։
Բողոքի ցույցին մասնակցում են շինարարական 19 ընկերություններ, որոնք իրականացրել են Տրանշ 2 (Աշտարակ – Թալին) ճանապարհահատվածի շինարարությունը։











