Համացանցում տեսանյութ է տարածվել Երևանում զինվորականների և քաղաքացու միջև տեղի ունեցել «միջադեպի» վերաբերյալ։ Ֆեյսբուքյան օգտատեր Վահան Ջանոյանը գրել է, որ դեպքը տեղի է ունեցել Թևոսյան-Հովհաննիսյան փողոցների խաչմերուկի մոտ։
Նա երթևեկելիս է եղել, երբ մի խումբ զինվորակններ հանկարծակի հատել են փողոցը՝ անցնելու նպատակով: Վարորդն ազդանշան է տվել, զգուշացրել, որ չանցնեն չթույլատրված վայրով, ինչն էլ միջադեպի առիթ է հանդիսացել:
«Զեբրան 20 մետրի վրայա բայց ՊՆ ում բան չի փոխվել , հետն էլ բայեվիկները սահմանի տեղը եկել են Երևան»,–գրել է օգտատերը՝ իր էջում զետեղելով մեքենայից արված տեսանյութը։
NEWS.am–ի հետ զրույցում ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ որևէ լուրջ բան չկա, քաշքշուկ չի եղել, ընդամենը կարճ վիճաբանություն է տեղի ունեցել։ Այնուամենայնիվ նախարարությունում դեպքի կապակցությամբ ծառայողական քննություն է ընթանում։
«Տեսանյութը տարածողը լավ կլիներ այդ կապակցությամբ դիմեր իրավապահներին, եթե կարծում է, որ լուրջ դեպք է եղել»,–ասաց Հովհաննիսյանը։











