ԱԻՆ «911» ծառայությունը այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 12:06-ին ահազանգ է ստացել, որ Բյուրեղավան-Արզնի ձոր տանող ավտոճանապարհին «Mitsubishi io» մակնիշի ավտոմեքենա է շրջվել. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ H-2 ավտոճանապարհի Բյուրեղավան-Արզնի ձոր 2-րդ կմ-ին «Mitsubishi io» մակնիշի (վարորդ` Դ. Ս., ծնված 1960 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորակը (մոտ 7 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդ Դ.Ս.-ն հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղղել: