Հայաստանի ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր՝ հունիսի 5-ին, շարունակվում են «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:
Առաջին նիստում ներկայացվեցին 2018 թվականի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, բյուջետային եկամուտների ձեւավորումը, հարկային ու մաքսային քաղաքականությունը, ծախսերն ու պակասուրդը:
Նիստի սկզբում հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հանդես եկավ հաշվետվությամբ, այնուհետեւ 2018-ի բյուջեի վերաբերյալ ներկայացվեց Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը:
Բացի այդ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրեց 2018-ին ԿԲ վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումների կատարման վերաբերյալ տեղեկատվություն:
Արդեն ժամը 14-ին սկսվեց հաջորդ նիստը, որտեղ իրենց ղեկավարած ոլորտների 2018-ին կտարած ծախսերի ու եկամուտների վերաբերյալ հաշվետվություններ են ներկայացնում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ոստիկանապետ Վալերի օսիպյանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:











