ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունիսի 6-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 37 հարց, որից 30-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի:

Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ռուսաստան, դրա համար կառավարության նիստը մեկ ժամ շուտ է սկսվել:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

Հանրապետության վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու մասին,

Սոցիալական ապահովության ծառայությանը գումար հատկացնելու մասին,

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,

«Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին եւ այլ հարցեր: