Ռուսական սահմանի մոտ ռուսական Սու-27 կործանիչը օդ է բարձրացել ԱՄՆ եւ Շվեդիայի ՌՕՈՒ երկու ինքնաթիռները խոցելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով  ՌԴ ՊՆ տեղեկատվության եւ զանգվածային հաղորդակցությունների բաժնին:

Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի Բալթիկ ծովի երկնքում:

«Ռուսական կործանիչի անձնակազմը անվտնագ հեռավորության վրա մոտեցել է օդային օբյեկտներին եւ նույնականացրել դրանք որպես ԱՄՆ ՌՕՈՒ RC-135 եւ Շվեդիայի ՌՕՈՒ «Գոլֆստրիմ» հետախույզ ինքնաթիռներ, — ասվում է հաղորդագրությունում:

Օդաչուն ուղեկցել է նրանց՝ թույլ չտալով Ռուսաստանի օդային տարածության սահմանի խախտում, պահպանելով անվտանգության բոլոր կանոնները: