Յուրաքանչյուր գրասենյակ, յուրաքանչյուր կազմակերպություն, գերատեսչություն ունի մուտք եւ ելք, որեւէ մեկն իրավունք չունի սահմանափակել ցանկացած քաղաքացու ազատ տեղաշարժը: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, Ոստիկանության զորքերի օրվա առթիվ միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ոստիկանները թույլ չեն տալիս, որ «Վետո» շարժման անդամները բողոքի ակցիա իրականացնեն «Բաց հասարակության հիմնադրամների» շենքի դիմաց:
«Մենք առաջնորդվում ենք ոչ թե մարդկանց քանակով, այլ նույնիսկ մեկ անձը մարդ է, որի համար պարտավոր ենք ծառայություն մատուցել»,-ասաց Օսիպյանը:
Հարցին, թե այդ դեպքում ինչու թույլ տվեցին արգելափակել դատարանների դռները, նա նշեց, որ արդեն այդ հարցին մի քանի անգամ պատասխանել է:











