Ես ձեզ տվեցի երկու հստակ հարց, բայց դուք որ հպարտորեն մոտեցաք այս ամբիոնին եւ իմ դեմքին շպրտեցիք պոպուլիստ բառը, դա չկոծկեց ձեր դիլետատնությունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, ԱԺ-ում «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինօրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանին:
«Ես նախ հարցրեցի՝ արդյոք այս նախագծով, որ վերանայել եք դրույքաչափերը, դուք տարբերում եք արտադրական թափոնը կենցաղային թափոնից: Գնացեք եւ ուսումնասիրեք, թե ինչով է տարբերվում արտադրականը կենցաղային թափոնից: Յուրահատկություններ կան, որ դուք չգիտեք, գաղափար չունեք: Երկրորդը հարցրեցի, թե արդյոք սահմանել եք այն մեխանիզմները, թե ինչպես պետք է ծավալով մարդիկ վճարեն աղբի դիմաց: Դուք չունեք այդ հարցի պատասխանը եւ չպատասխանեցիք: Ես հասկանում եմ, որ ձեզ մոտ վատ սովորույթ է դարձել ամեն ինչ թողնել մարդու վրա: նույնիսկ իր աղբի ծավալը մարդը պետք է որոշի, թե ինչպես չափի, բայց դա սխալ է, պարոն Պապոյան: Ձեր ամբողջ նախագիծը դիլետանտ նախագիծ է:
Ես ձեզ խորհուրդ կտամ, որ հյուրանոցների գրխպանները մտնելուց առաջ դուք քաղաքից աղբը հավաքեք: Երբ ես դեկտեմբերին քաղաքապետարանում քաղաքապետին ասացի՝ չեք կարողանում աղբը հավաքել, ձեր քաղաքապետն ինձ ասաց՝ դուք պոպուլիստ եք, ես կհավաքել այդ աղբը: Անցել է 6 ամիս եւ այդ աղբը չի հավաքվել փողոցներից: Ավելի վատթարացել է վիճակը: Պատկեևրացնո՞ւմ եք, առաջիկայում սեղն է գալիս, ձմերուկն է գալիս, ինչ է կատարվելու քաղաքում»,-հայտարարեց Սամսոնյանը:
Նա կոչ արեց լուծել նաեւ թափառող շների հարցը. «Մարդիկ վախենում են իրենց երեխաներիրն դպրոց տանելԵրբ այդ հարցերը կլուծեք, այն ժամանակ կբերեք դիլետանտ նախագծեր եւ կհրմցնեք մեզ ու մեզ էլ կանվանեք պոպուլիս»,-ընդգծեց ԼՀԿ պատգամավորը:











