Կա այսպիսի առաջարկ, որի մեջ հաճելի անակնկալ կա. ԱԺ մի նիստ ավելացնենք, բայց այնքան ժամանակով, որքան ժամանակ անհրաժեշտ կլինի հաշվիչ հանձնաժողովին ԲԴԽ անդամի ընտրության արդյունքներն ամփոփել ու գալ զեկուցել: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Մանե Թանդիլյանը նկատեց, որ միեւնույն է, ԱԺ օրակարգը չի սպառվում դրանով եւ երկուշաբթի պետք է շարունակեն աշխատանքը, հետեւաբար, ի՞նչ իմաստ ունի այսօր մեկ նիստ ավել անել:

Ի պատասխան Արարատ Միրզոյանը նշեց. «Տիկին Թանդիլյան ջան, դա տարբերակ է, քվեարկենք այսօր եւ արդյունքներն իմանանք այսօր, բայց համաձայնեք որ դա այդ թվում նաեւ թեկնածուի համար այնքան հաճելի շաբաթ-կիրակի չի ապահովի եւ մեր բոլորի համար: Եկեք մեր կյանքից մի 40 րոպե հատկացնենք այս հարցը լուծելու համար»: