Մինսկի «Դինամո» մարզադաշտում հունիսի 21-ին Եվրոպական 2-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և Եվրոպական օլիմպիական կոմիտեների նախագահ Յանես Կոչիայնիչիչը։
Հայաստանի դրոշակակիրը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովն է եղել:
Նշենք, որ Հայաստանն Եվրոպական խաղերին ներկայացված է 37 մարզիկով, որոնց թվում են օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ ու մրցանակակիրներ: Խաղերը կտեւեն 10 օր:











