Թուրքիայում 17-ամյա ալժիրցի Ֆեուզի Զաբաատին հաջողվել է փրկել երկրորդ հարկի պատուհանից ընկնող 2 տարեկան աղջկան: Այդ պահը հայտնվել է համացանցում:

BBC-ի հաղորդմամբ՝ երեխայի մայրն այդ պահին ուտելիք էր պատրաստում:

Ֆեուզին ասում է, որ «արել է այն, ինչ այդ պահին անհրաժեշտ էր»:

Փրկված երեխայի ընտանիքն այժմ նրան հերոս է համարում: Աղջկա հայրը տղային պարգեւավճար է տվել դստերը փրկելու համար: