ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր` հունիսի 29-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հրաժարվեց մեկնաբանել իր մանդատը վայր դնելու մասին խոսակցությունները:
«Ես քեզ ասի, երիտասարդ տղա ես, մարդ որ բան ա պայմանավորվում էդ շրջանակներում ենք խոսում»,-ասաց նա:
Լրագրողի պնդմանը, թե բացառոություն արեք, նա պատասխանեց, որ բացառոություն չի անի, ամբողջը կասի. «Ես բացառություն չեմ անի, կասեմ ամբողջը կտենաս»:
Հարցին, թե երբ կգնա խորհրդարան, Սասուն Միքայելյանը կատակով պատասխանեց. «Երբ ասես կգամ, ասա էս ինչ օրը՝ կգամ»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ Սասուն Միքայելյանը նեղացել է, իսկ նրա հանդեպ կոշտ հարցադրումներ են եղել Աբովյանի քաղաքապետի ընտրությունից հետո, երբ նա չի աջակցել Կոտայքի ՔՊ-ական մարզպետի ներկայացրած քաղաքապետի թեկնածուին, որի թեկնածությունը հաստատել է կուսակցությունը:
Տեղեկություն է հրապարակվել նաեւ, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել Սասուն Միքայելյանից, փորձել է «շահել սիրտը»: Միքայելյանը չընտրվեց ՔՊ վարչության կազմում: Թե ինչու Սասուն Միքայելյանը չի գնում խորհրդարանի նիստերին, թերեւս մոտ ապագայում լավագույնս կպարզաբանի հենց նա:











