Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կասկածամտորեն է վերաբերվում 2008-ի մարտի իրադարձությունների նախօրեին գլխավոր դատախազության շենքում ինչ-որ գաղտնի շտաբի գոյության գաղափարին։

Չգիտեմ՝ կհերիքի՞ արդյոք ժամանակը, թե չէ կանցնենք շենքով, ինքներդ տեսեք՝ կա՞ արդյոք գաղտնի շտաբ, կատակել է Դավթյանը՝ պատասխանելով շտաբի գոյության մասին լրագրողների հարցին։

Խոսքը 2008 թվականի մասին է, հիշեցրել է թղթակիցը։ Ի պատասխան՝ Դավթյանը հիշեցրել է, որ շենքը չի փոխվել։ Ես նման տեղեկություն չունեմ։ Հենց որ նման տեղեկություններ լինեն, մանավանդ քրեական գործի շրջանակում, նրանք, ովքեր ձեր նշած գաղտնի շտաբի կազմում հանցավոր վարքագիծ են դրսեւորել, կհամալրեն ձեզ հայտնի անձանց շարքերը, ասել է Դավթյանը։