Մեքսիկական Գվադալահարա քաղաքը ուժեղ կարկուտից հետո սառույցով է ծածկվել, հայտնում է Economista պարբերականը:
Պարբերականը նշում է, որ որոշ շրջաններում շերտի հաստությունը հասնում է մեկ եւ ավելի մետրի:
Տեղական լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարներում երեւում է, որ սառույցը ծածկել է ճանապարհների մեծ մասը, երթեւեկությունը դադարեցվել է, մի քանի ավտոմեքենաներ գրեթե ամբողջությամբ սառույցի տակ են: Շատ շենքեր քանդվել են:
Խաղաղ բնակիչներին օգնության են հասնում զինվորականները: «Այսպիսի կարկուտ դեռեւս չէր գրանցվել: Իշխանությունները հայտարարում են, որ առաջին անգամ է նման իրադարձություն գրանցվում»,- ասել է 14-րդ հետեւակային գումարտակի հրամանատար Սերխիո Լոպես Լարան:
Խալիսկո նահանգի Քաղաքացիական պաշտպանության եւ հրշեջ պահպանության վաչության տնօրեն Վիկտոր Ուգո Ռոլդանը հայտնել է, որ դեռեւս տեղեկություններ չկան կարկուտի պատճառով տուժածների մասին:
Diario de Mexico պարբերականի տեղեկություններով՝ քաղաքը սառույցից մաքրելու աշխատանքներին մասնակցում են զինվորականները, քաղաքացիական պաշտպանության ուժերի եւ տեղական իշխանության մարմինների աշխատակիցները: Արդեն հաջողվել է մաքրել սառույցով ծածկված տարածքի մոտ 70 տոկոսը:
#Mexicana city turns white after freak hail storm blankets area in ice.The streets of sunny #Mexico were transformed into a winter wonderland overnight after a freak hail storm swept across the city of #Guadalajara #Ice up to 1.5cm thick carpeted the city in the western #Mexico pic.twitter.com/c9h3WH5ayR
— Brandi News Update (@brandilmelb) 1 июля 2019 г.
Mexico summer storm buries cars in ice on streets of Guadalajara https://t.co/Jizu6xIbo3 pic.twitter.com/zO1LDPug8r
— Al Jazeera News (@AJENews) 1 июля 2019 г.
#Guadalajara blanketed in 1.5 metres of ice after massive #hailstorm#Mexico pic.twitter.com/4zpejukGlY
— Ruptly (@Ruptly) 1 июля 2019 г.











