Ազգային ժողովում, այսօր՝ հուլիսի 1-ին, ԲԴԾ անդամի թեկնածու Աննա Մարգարյանն իր ելույթի ավարտին, ամբիոնից իջնելիս սայթաքեց ու ընկավ:

Նրան անմիջապես օգնության շտապեցին պատգամավորներ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու Վլադիմիր Վարդանյանը:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը եւս անակնկալի եկած տեղից վեր թռավ, սակայն Աննա Մարգարյանն արագ ոտքի կանգնեց:

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է, մասնավորապես, Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը: