Որեւէ մեկի կոչման վերանայման հարց չի եղել. եթե իմ գրառումը տեսնեք, ես խոսել եմ կոչում շնորհելու կարգի մասին, ես չեմ ասել որեւէ մեկի կոչումը վերանայելու մասին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով իր ֆեյսբուքյան գրառմանը:
Հիշեցնենք, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նվիրված Ռազմիկ Ամյանի երգի տեսահոլովակի հրապարակումից հետո նա Facebook-ում գրել էր. « Կոչումների շնորհման հարցը լրջագույն քննարկման կարիք ունի: Հ. Գ. Մինչդեռ նա մշակույթի վաստավակոր գործիչ է»:
Հարցին, թե Սերժ Սարգսյանին կարելի՞ է երգ նվիրել, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Բոլորին էլ կարելի է երգ նվիրել: Իմ գրառման մեջ կար շնորհման կարգի փոփոխության անհրաժեշտության մասին մտահոգություն»:











