Հնդկաստանի հարավում տնային կատուն իր տերերին պաշտպանել է թունավոր կոբրայից, որը սողացել էր տուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հոլովակում տան միջանցքով անցնող կատուն նկատում է կոբրային, եւ նրանց միջեւ դիմակայություն է սկսվում: Ընդ որում՝ տնային ձեռնասունը գերազանց ռեակցիա ունենալով՝ սողունից հաջողությամբ խուսափում է: Արդյունքում՝ կատվին հաջողվում է բռնել օձին եւ փողոց դուրս բերել:

Հոլովակի գրառման մեջ նշված է, որ տանտեր Արուն Չանդրուն, որը դիմակայության վկան էր, անմիջապես օձ որսացողի է կանչել: Նրա խոսքով՝ տանն այդ պահին երեխաներ կային, որոնց օձը կարող էր խայթել:

«Ես միշտ գիտեի, որ իմ կատուն ուրախ եւ խելացի է, եւ միայն հիմա իմացանք, որ նա նաեւ խիզախ է»,- ասել է տղամարդը: