ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նրանք երթով շարժվեցին դեպի կառավարության շենք:
Ակցիայի մասնակիցները նշում են, որ սա ինքնաբուխ ակցիա է. «Նիկոլ դուրս արի» նշում էին նրանք:
Այս պահին կառավարության շենքի առջեւ մի քանի տասնյակ ոստիկաններ կան, մուտքն ամբողջությամբ փակված է:











