Ամեն տեղ դատական կամայականություն կա: «Իրավական ճանապարհ» հասարակական կազմակերպության կազմակերպած «Հայաստանի Սահմանադրությունը. կարմիր եւ կանաչ գծեր» համաժողովի ժամանակ այս մասին ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը:
Նա որպես օրինակ բերեց Ֆրանսիայից գործը, որը հիմա ՄԻԵԴ-ում է: Իրավաբանի խոսքով՝ եթե պատմեն տեղացի փաստաբաններին, նրանք ուղղակի չեն հավատա, որ նման խախտումներ հնարավոր են: Մեղադրական դատավճիռը կայացվել է 8 վկաների ցուցմունքների հիման վրա, որոնք ամբստանյալին երբեք չեն տեսել: Եվ բարձրագույն դատական ատյանը դատավճիռն իրավաչափ է համարել: Ամբաստանյալին նույնիսկ շանտաժի են ենթարկել, երբ ցանկացել է փաստաբանի հրավիրել: «Սա տեղի է ունեցել ժողովրդավարական Ֆրանսիայում»,- եզրափակեց իրավաբանը:











