Ես շատ տեղեր եմ աշխատել անգամ ղեկավար պաշտոնների, որտեղ իմ ենթականերն ավելի բարձր կոչումներ են ունեցել, քան ես: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, ՀՀ նխագահի ստավայրում գեներալ-մայորի կոչում ստանալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով գեներալի կոչում ստանալուն՝ անդրադառնալով NEWS.am-ի դիտարկմանը, որ շատերի կարծիքով Վալերի Օսիպյանը ոստիկանապետ դառնալուց հետո ազատվեց գեներալի կոչում ունեցող փոխոստիկանապետերից, որպեսզի դիսկոմֆորտ չլինի:
«Ես նման կոմպլեքսներ չունեմ, նման խնդիրներ չեմ ունեցել եւ չի էլ կարող լինել: Ես ծառայող եմ, ես շատ տեղեր եմ աշխատել անգամ ղեկավար պաշտոնների, որտեղ իմ ենթականերն ավելի բարձր կոչումներ են ունեցել, քան ես: Դա երեւէ ինձ չի կաշկանդել: Մեզ՝ զինվորականներիս դա չի կաշկանդում»,-հայտարարեց Օսիպյանը:











