ՀՀ առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հաղորդում Երեւան-Երասխավան ճանապարհին Զոդի կամրջի վրա այսօր տեղի ունեցած ողբերգական վթարի մասին:

Ըստ այդմ, վթարի հետևանքով նախնական վիրավորվել է 12 մարդ, որից 4-ը տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, 1-ը «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1-ը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն,

6-ը Արարատի բժշկական կենտրոն:

Կան զոհեր. ճշտվում է թիվը և կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով` նախարարի տեղակալներն այցելում են հիվանդանոցներ և տեղում ծանոթանում իրավիճակին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր 10 վիրավորի մասին:

Նշենք, որ Արարատի մարզում դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արատաի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, որոնք քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են այս պահի դրությամբ 5 մոխրացած դի։