Նյու Յորքի Հեմպստեդ քաղաքում 13-ամյա դպրոցական աղջիկը կատաղի հարված է հասցրել տան առաջ իր վրա հարձակված հանցագործին, հաղորդում է The Mirror-ը: 

Սահմռկեցուցիչ կադրերում երեւում է, թե ինչպես է աղջիկը հրում իր վրա դռան մոտ հարձակված հանցագործին:

Աղջկան հաջողվել է ազատվել հանցագործից, եւ նա սկսել է ողջ ուժով օգնություն կանչել:

Օգնության հասած ավագ եղբայրը հարձակվել է հանցագործի վրա:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 2-ին, երբ աղջիկը դպրոցից տուն էր վերադառնում: