Գերմանական Ռոնքալի կրկեսը հրաժարվել է կենդանիների մասնակցությամբ շոուներից՝ չնայած Գերմանիան, ի տարբերություն եվրոպական բազմաթիվ երկրների, չի արգելում դա, հաղորդում է MIGnews-ը:
Փղերը, ձիերը, ձկներն ու շատ այլ կենդանիները ելույթ են ունենում կրկեսում այժմ արդեն հոլոգրամների տեսքով:
Աղբյուրների տվյալներով՝ համակարգը, որի միջոցով կրկեսի հյուրերը կարող են տեսնել ծրագիրը ցանկացած վայրից, արժե ավելի քան կես միլիոն եվրո:
Կենդանիների իրավունքների պաշտպանները շատ գոհ են կրկեսի վարչակազմի այդ որոշմամբ: Նրանք պնդում են, որ շնորհիվ նոր համակարգի՝ կենդանիները չեն տուժում կրկեսային շոուի ժամանակ, իսկ հանդիսատեսներն այժմ կարող են հանգիստ վայելել ներկայացումն առանց անհանգստանալու չորքոտանի արտիստների մասին:
Այդ եզակի գաղափարի հեղինակը Ռոնքալի կրկեսի հիմնադիր Բերնհարդ Փոլն է: Այժմ կրկեսում կա 11 նախագիծ ներկայացումներում եռաչափ հոլոգրամներ եւ այլ պրոյեկցիաներ ստեղծելու համար:
Նշվում է, որ մեկ տարվա ընթացքում նոր շոուն այցելել է շուրջ 600 հազար հանդիսատես:











