ԱՄՆ-ում մայրուղիներից մեկում փողերից «անձրեւ» է տեղացել: Ինչպես հայտնում է WSB Radio-ն, վարորդները չեն կարողացել հավատալ իրենց աչքերին՝ մայրուղու վրա հազարավոր դոլարներ տեսնելով: Դեպքը տեղի է ունեցել Ատլանտա քաղաքում:

Ոստիկանության տվյալներով՝  հազարավոր դոլարներն ընկել են բեռնատարի կողային դռնից:

Վարորդները սկսել են ագահաբար հավաքել թղթադրամները:

Վնասը կազմել է 175 000 դոլար: Ոստիկանությունը հայտնել է, որ դոլարները մայրուղուց հավաքած վարորդները ստիպված են վերադարձնել դրանք: