Զբոսաշրջիկներին արգելել են ջուրը մտնել Կանարյան կղզիների հայտնի լողափերից մեկում, քանի որ այդտեղ հարձակում են գործել հարյուրավոր մեդուզաներ թունավոր շոշափուկներով, հաղորդում է Mirror-ը:
Անհայտ տեսակի մեդուզաների հարձակումը լողափի վրա սկսվել է երկուշաբթի եւ շարունակվում է մինչ օրս:
Չորեքշաբթի դրանց թիվն ավելացել է եւ դրանք արդեն հայտնվել են ավազի վրա:
Լողափում ծածանվում է դրոշը, որը զգուշացնում է հնարավոր այցելուներին այդտեղ գտնվելու վտանգի մասին:
Եթե մեդուզան, այնուամենայնիվ, խայթի ինչ-որ մեկին, խորհուրդ է տրվում հնարավորինս արագ դիմել փրկարարներին, որոնք դուրս կբերեն վերքից թունավոր շոշափուկները:











