Փոքրիկ աղջնակը տուժել է Յելոուսթոնի Ազգային պարկ այցի ժամանակ. նրա վրա բիզոն է հարձակվել, գրում է  Americaru-ն:   

Տեսանյութում երեւում է՝ ինչպես է բիզոնը երեխային 2-3 մ օդ բարձրացնում եւ պոզահարում: Բարեբախտաբար, երեխան ողջ է մնացել, սակայն վնասվածքներ է ստացել:

Պարկի այցելուներին նախազգուշացնում են, որպեսզի 50 մ հեռավորություն պահպանեն բոլոր խոշոր կենդանիներից:Պարկի տարածքում նման տեսակի 4527 ներկայացուցիչ է բնակվում: