Starhopper փորձարարական տիեզերանավը հրդեհվել է փորձարկումների ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Space.com-ին։

Միջադեպը տեղի է ունեցել Բոկա-Չիկա-Բիչ զորավարժարանում։ Նավը պետք է բարձրանար 20 մետր, բայց արդյունքում անգամ չի էլ թռել։ Տիեզերասարքը բոցի եւ ծխի սյուն է արձակել, ինչից հետո խափանվել է։

Mirror-ի տվյալներով՝  նավն աննշան է վնասվել։

Նման միջադեպ տեղի է ունեցել անցած շաբաթ։ Starhopper-ը այրվել էր նախնական միացման եւ Raptor շարժչի ստուգման ժամանակ։

Starhopper-ը նախատեսված է Մարսի եւ Արեգակնային համակարգի այլ մոլորակների գաղութացման համար։