Լա Մանշով հովերբորդով պատմության մեջ առաջին թռիչքը չի կայացել:

Ֆրանսիացի Ֆրանկի Զապատան բարեհաջող մեկնարկել է Կալեի մոտակա Սանգատայի մոտ գտնվող  լողափից: Ենթադրվում էր, որ նա  ռեակտիվ շարժիչներով պլատֆորմով կթռչի 36 կմ: Այն պետք է 140կմ/ժ արագությամբ անցներ նեղուցը, երթուղու կեսին կանգառ էր նախատեսված վերալիցքավորման համար:

Զապատան պետք է հովերբորդով վայրէջք կատարեր կատերին, սակայն ինչպես հայտնում են Սանգատայի քաղաքապետարանում, ծովի ուժեղ ալեկոծության պատճառով չի կարողացել կառավարել եւ ընկել է ջրի մեջ: Զապատան չի տուժել: