ԱՄՆ Օհայո նահանգում տոնավաճառում Լուսնի վրա Apollo 11 տիեզերանավի վայրէջք կատարելու 50-ամյակի կապակցությամբ ցուցադրել են առաքելության տիեզերագնացների կարագե քանդակները, հաղորդում է Live Science-ը:

Ցուցադրվել են Նիլ Արմսթրոնգի, Բազզ Օլդրինի եւ Մայքլ Քոլլինզի քանդակները, ինչպես նաեւ սկաֆանդրը: Բացի այդ, քանդակների կողքին հեղինակները ներկայացրել են կարագե կով եւ հորթ:

Նշվում է, որ դրանք պատրաստվել են 1000 կգ կարագից: