Լաս Վեգասում ողջ շաբաթվա ընթացքում խոնավ եղանակը ծղրիդների «բանակի» ներխուժման պատճառ է դարձել, հաղորդում է Fox News-ը:

Միջատաբան Ջեֆֆ Նայթի խոսքով՝ Նեւադայի հյուսիսից ծղրիդների «միգրացիան» հազվադեպ հանդիպող երեւույթ է, սակայն աննախադեպ դեպք չէ եւ վտանգ չի ներկայացնում:

Նրա խոսքով՝ ծղրիդները վիրուսակիր չեն, չեն կծում եւ չեն վնասում գույքը: Դրանց գրավում են ուլտրամանուշակագույն ճառագայթները: