Նոր մանրամասներ են հայտնի դարձել Սյունիքի մարզում «Սատանի կամրջից» քաղաքացու ընկնելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 27-ին, ժամը 12:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթև գյուղում «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, քաղաքացին ընկել է ձորը (մոտ 20 մ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները 16-ամյա Գ. Կ.-ին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: