ՌԴ Անգարսկի շրջանում ուսանողները բեմադրել են սրճարանի գողությունը՝ Instagram-յան տեսանյութ ձայնագրելու համար, հաղորդում է Esquire-ը:

Երիտասարդներից մեկը դիմակով եւ զենքով ներխուժել է սրճարան եւ գումար պահանջել, սակայն հետո այդ գումարը չի վերցրել՝ ասել, որ դա կատակ է: Դրանից հետո երիտասարդը թաքնվել է դեպքի վայրից, իսկ նրա ընկերն այդ ամենը տեսանկարահանել է:

Ուսանողներին ձերբակալել են: Նրանց տանը խուզարկության ժամանակ զենք է հայտնաբերվել, որն օգտագործվել է «գողության» ժամանակ: 

«Նպատակը մարդկանց արձագանքը ստուգելն է եղել: Եվ նաեւ կոնտենտը: Մենք ուզում էինք ինչ-որ նոր բան անել»,- ասել է ուսանողներից մեկը: