Համացանցում հայտնվել է սարսափելի ակնթարթի տեսանյութը, երբ կոմոդյան վարանը, որն աշխարհում ամենախոշոր մողեսն է, ուտում է հսկայական կապիկին, գրում է Daily Mail-ը:

Սարսափազդու դեպքը, թե ինչպես է հսկայական մողեսը կուլ տալիս դժբախտ պրիմատին, տեղի է ունեցել Ինդոնեզիայում:

Տեսանյութի մեկնարկի պահին կոմոդյան վարանն արդեն կիսով չափ կուլ էր տվել կապիկին, եւ նրա բերանից երեւում էին դժբախտ պրիմատի միայն պոչն ու թաթերը: