Ազովի ծովի արեւմտյան ափը վերջին  մի քանի օրում խոշոր մեդուզաների առատության պատճառով գորշ գույն է ստացել, հաղորդում է  Vesti-ն: Աղեխորշավորներն այնքան շատ են եղել, որ նրանց հետեւում ջուրը գրեթե չի երեւացել:

Ականատեսների կողմից արված կադրերում երեւում է, որ մեդուզաները կուտակվել են ափի մոտ, նրանցից շատերը հայտնվել են ավազի վրա: Հանգստացողների համար անհնար է եղել մտնել ջուրը:

Մեդուզաների  «արշավանքները» տեղի են ունեում ամեն տարի եւ կապված են նրանց կենսական ցիկլի հետ, սակայն հենց ափի մոտ նման քանակությամբ նրանց այստեղ վաղուց չեն նկատել:

Եվ Ղրիմի Շչյոլկինոյում եւ Ուկրաինայի Գենիչեսկում ջուրը բառացիորեն բաղկացած է աղեխորշավորներից: