ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ օգոստոսի 1-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 34 հարց, որից 24-ը՝ չզեկուցվող, երկուսը՝ գաղտնի:

Նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս գտնվում է արձակուրդում:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-              «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վնասակար թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագրի ստորագրման առաջակությանը հավանություն տալու մասին,

-              «Աֆրիկյան-եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,

-              «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին,

-              Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՊՐՈՖՊԱՆԵԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,

-              Կրթության և գիտության բնագավառում նշանակելի նվաճումներ ունեցող Դավիթ Մարկոսյանին և Արման Աթանեսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին: