Երեւան-Հուրգադա չվերթների եւ ՀՀ քաղաքացիների՝ Հուրգադայում մնալու պատճառներից մեկն այն է, որ ունենք բավական ազատական իրավակարգավորումներ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 1-ին կառավարության նիստի սկզբում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Տուրօպերատորին մեր օրենսդրությունը չի ներկայացնում այնպիսի պահանջներ, որոնք երաշխավորում են այդ կազմակերպությունների կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը:

Այժմ Տուրիզմի կոմիտեն եւ մեր նախարարությունն աշխատում են այլ երկրներում, մասնավորապես մեր նման երկրներում իրավակարգավորումների ուսումնասիրությամբ, որ հասկանանք, թե ինչպիսի օպտիմալ որոշումներ կարող են կայացվել Հայաստանի դեպքում»,-ասաց նախարարը:

Նա հավելեց, որ լավագույն եղանակը տուօպերատորների ստանձնած պարտավորությունները ապահովագրելու պահանջի ամրագրումն է: Այսինքն, եթե այդ կազմակերպությունն ինչ-ինչ պատճառներով չի կատարում իր պարտավորությունները, գործի ապահովագրության մեխանիզմը: Նրա խոսքով, պետք է մտածել եւ այնպիսի մեխանիզմ առաջարկել,  որ դա շատ թանկ չարժենա սպառողների վրա:

Տիգրան Ավինյանն էլ հավելեց. «Ես համոզված եմ, որ մեր քաղաքացիները խելամիտ վճարի դիմաց կցանկանան ապահովագրված լինել հյուրանոցի սպասարահում գիշերելու ռիսկից: