Երեւանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում  այսօր՝ օգոստոսի 1-ին, տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի հոգեհանգստի արարողությունը: 

Երվանդ Ղազանչյանի հոգեհանգստի արարողությանը ներկա է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաեւ բազմաթիվ քաղաքական, մշակութային գործիչներ, մտավորականներ: