ԱՄՆ-ում «ռոբոտ-խավարասեր» են ստեղծել որոնողափրկարարական օպերացիաների համար, հաղորդում է Science Robotics ամսագիրը:

Հետազոտողներն ասում են, որ խավասերները կարող են զգալի զանգված տանել:

Ռոբոտն ունի պարզ կառուցվածք՝ պարզապես պլաստիկ է «ոտքերով», այն ծռվում է էլեկտրականության ազդեցության տակ, որեւէ գործառույթ դեռեւս չունի:

«Խոսքը դեռեւս կոնցեպտի մասին է, ոչ թե պատրաստի սարքի: Սակայն հարկ է խոստովանել, որ այն բավականին արագ է: Եվս մեկ առանձնահատկություն՝ այն բավականին ամուր է, կարող է մինչեւ 60 կգ զանգված տանել»,- պատմել են նախատիպի ստեղծողները: