Չինական ակվապարկն իր «լողավազան ցունամին» փակել է այն բանից հետո, երբ մեքենայի խափանումը  հսկայական ալիք է առաջացրել, որից տասնյակ մարդիկ են տուժել, հաղորդում է CNN-ը:

Վախեցած լողացողների վրա թափվող հսկայական ալիքի տեսանյութը հայտնվել է համացանցում:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Լունցզինի ակվապարկում՝ Հյուսիսային Կորեայի հետ սահմանին:

Ընդհանուր առմամբ տուժել է 44 մարդ:

Կատարվածի փաստով մի շարք գերատեսչությունների՝ ԱԻՆ-ի, Մշակույթի եւ տուրիզմի նախարարությունների կողմից համատեղ հետաքննություն է նախաձեռնվել:

Հետաքննության նախնական արդյունքների համաձայն՝ ցունամին առաջացել է տեխնիկական անսարքությունների պատճառով: Իշխանությունները հերքել են վարկածն այն մասին, որ հսկայական ալիքն առաջացրել է հարբած տղամարդը: