ԱՄՆ Կոլորադո նահանգում մրցույթից փախած ցուլն իրարանցում է ստեղծել, հաղորդում է Life-ը:
Կատաղած կենդանին քաղաքի փողոցներում իր ճանապարհին ամեն ինչ քանդել է: Կադրերում երեւում է՝ ինչպես է ցուլը մանկական սայլակ կոտրում, սակայն ներսում երեխա չի եղել, նրան հասցրել են դուրս հանել ծնողները:
Բացի այդ, ցուլը ներխուժել է առեւտրի կենտրոն, կոտրել ապակիներն ու դռները: Շուտով դեպքի վայր են հասել կովբոյները: Նրանց հաջողվել է օղապարանի օգնությամբ պարանակալել ցլին:











