ԱՄՆ Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքում Walmart խանութում կրակոցների կասկածանքով 3 մարդ է ձերբակալվել, հաղորդում է CNN-ը:

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ դեպքի հետեւանքով մի քանի մարդ է զոհվել, եւս մի քանիսը վիրավոր է:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ անհայտ անձինք կրակ են բացել վերոնշյալ խանութում: Ականատեսներից մեկը հայտնել է, որ խանութում մեկ մարդու է տեսել գլխի շրջանում մահացու վնասվածքով եւ մեկ գնորդի արյունլվիկ վիճակում: