Ոոստիկանությունը արձագանքել է Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում հրաձգության մասին ահազանգին, որի հետեւանքով զոհվել է մի քանի մարդ, հաղորդում է BBC News-ը։ 

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ կրակոցների մասին առաջին հաղորդագրությունները ստացվել են տեղական ժամանակով 01:00-ին։

Ինչպես տեղեկացնում է Fox News հեռուստաալիքը, հրաձգության հետեւանքով զոհվել է առնվազն 10 մարդ, եւս 16-ը տեղափոխվել են հիվանդանոց։

Հրաձգությունը տեղի է ունեցել Օրեգոն շրջանում Ned Peppers Bar-ի մերձակայքում։ Սակայն Դեյթոնի ոստիկանությունը ստուգում է նաեւ այլ գիշերային ակուբները։