ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի բնակիչը նկարահանել եւ համացանցում տեղադրել է տեսանյութ, որը ցույց է տալիս հարյուրավոր սատկած մեղուների 5G բջջային կապի աշտարակի մոտ: Տեսանյութի հեղինակի խոսքով՝ մեղուների սատկելն ապացույց է այն բանի, որ նման հաղորդիչները սպառնալիք են ներկայացնում մարդկանց համար, հաղորդում է Gismeteo-ն:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ում 5G ցանցի զարգացման մասին կհայտարարի մոտ ապագայում:

Հարկ է նշել, որ գիտնականները չեն կիսում տեսանյութի հեղինակի կարծիքն այդ ցանցի վտանգի մասին: Բացի այդ, նշվում է, որ մեղուները կարող էին սատկել կլիմայի փոփոխության, պեստիցիդների եւ ինսեկտիցիդների օգտագործման պատճառով: