Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին վերջապես ցույց են տվել հեռուստատեսությամբ, հաղորդում է «Թուրքմենստանի քրոնիկոնը»:

Պարզվել է՝ մինչ ԶԼՄ-ները հաղորդում էին նրա մահվան մասին, նախագահը ակտիվ հանգիստ էր անցկացնում, ձի էր հեծնում, հեծանիվ եւ ռալլիական մեքենա վարում, որն անձամբ է նախագծել, բոուլինգ է խաղացել, հրացանով կրակել, մարզել է նախարարներին, երգ է հորինել եւ ձայնագրել, գիրք գրել ալաբայների մասին: