Օգոստոսի 4-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի և 2-րդ սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևան-Սևան ճանապարհին։
Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ կերպով խախտած և երթևեկության մյուս մասնակիցների նկատմամաբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորած բոլոր վարորդների մեքենաները տեղափոխվեցին պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվեց ոչ սթափ վիճակում մեքենան վարած երեք անձ, յոթ վարորդ մեքենան վարում էր կանաչապատ գոտով, երկու վարորդ՝ հանդիպակաց երթևեկելի գոտով, մեկը՝ փոխարինված համարանիշերով։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեց առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող 7, դիմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործվող 4 մեքենա, որոնց վարորդները ենթարկվեցին վարչական պատասխանատվության։
Ճանապարհային երթևեկության անվտանգությամբ մտահոգ՝ ուժեղացված ծառայությունները պարբերական են։











