Երեւանի մոլերից մեկի ավտոկայանատեղիում «դրիֆտ» արած տղամարդուն հայտնաբերել են։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։

Երեւան քաղաքի վարչության եւ Մալաթիայի բաժնի ծառայողները հայտնաբերել են վարորդին: Տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանություն, իսկ մեքենան տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:

Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: