Երեւան քաղաքի երթուղային ավտոբուսում քաղաքացուն դանակով վնասած գրպանահատը բերման է ենթարկվել։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։
Երեւան քաղաքում ապրող 26-ամյա երիտասարդը Շենգավիթ վարչական շրջանում հայտնաբերվել է ու կասկածանքով բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։











