Երեւանի բնակիչներ 53 եւ 40-ամյա տղամարդիկ Սեւանում ապրող 27-ամյա մի երիտասարդի հետ կատարել են 10-ից ավելի բնակարանային գողություններ՝ Երեւանում եւ տարբեր մարզերում։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։ Ոստիկանության եւ քննչական կոմիտեի ծառայողները հայտնաբերել են տարբեր բնակարաններից գողացված իրերի մի մասը, որոնք առգրավվեցին հետագա գործողությունների համար։ Բացի իրեղեն ապացույցներից՝ իրավապահները հայտնաբերել են նաեւ ապօրինի պահվող զենք-զինամթերք։
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հրազեններից մեկը գողոն է․ այն 3000 դոլարի եւ ոսկյա զարդերի հետ գողացել են նախորդ տարվա ապրիլին՝ Արտաշատի բնակարաններից մեկից։
Նախաքննությունը շարունակվում է։











