Տիչինայի փողոցում գործող հյուրանոցային համալիրի համարներից մեկից 2 օր առաջ տղամարդը գողացել է կնոջ ոսկյա շղթա: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։
Սիլիկյան թաղամասի 35-ամյա մի տղամարդ, օգոստոսի 5-ին, ժամը՝ 16։00-ից մինչեւ 18։00-ը տուժողի հետ գտնվելով նշված հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում եւ օգտվելով հանգամանքից, որ նա լոգարանում է, սեղանի վրայից գողացել է ոսկյա շղթան:
Հաղորդումից ժամեր անց, կասկածվողը ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին: Ըստ նախնական տվյալների` նա գողոնը մայրաքաղաքի գրավատներից մեկում գրավ է դրել: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:











