Ամերիկյան Տեխաս նահանգի Սփայսվուդ քաղաքում կցորդով ավտոմեքենայի վարորդը կորցրել էր կառավարումն ու դարձել էպիկ ՃՏՊ-ի պատճառը: Բարեբախտաբար, մեքենան չէր հարվածել ավտոարհեստանոցի աշխատակցին, հաղորդում է Life-ը:
Աշխատակիցը վերցրել էր գործիքներն ու պառկել աշխատելու համար, երբ հորիզոնում ի հայտ էր եկել «զայրացած» պիկապը: Ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհից եւ բառացիորեն «թռել»: Մեքենան վայրէջք էր կատարել արհեստանոցի մոտակայքում կայանած մեքենային աշխատակցից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա: Վերջինս սարսափահար փախուստի էր դիմել: Հետաքրքրական է, որ պիկապի վարորդը ստացել էր միայն թեթեւ վնասվածքներ:











